Երևանում մշտադիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 7-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ։

Այս մասին իրազեկում է տեսչական մարմինը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։




Լրահոս