Շիրակի մարզի բնակիչներն այսօր կրկին կհավաքվեն մարզպետարանի առջև՝ պահանջելով հանդիպում մարզպետ Նազելի Բազդասարյանի հետ։ Այս մասին ArmLur.am-ին ասացին գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը։
Գերության մեջ գտնվողների ծնողներն ու հարազատները, հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Գյումրիում ու պահանջում էին բացատրություն տալ՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին ասած աղմկահարույց հայտարարության մասով։
Նշենք, որ նրանք ապաշրջափակել էին դեպի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Բայց, ըստ երևույթին, հաշվի առնելով ուշ ժամվա ու մարզպետի հետ հանդիպման անհարմարությունը՝ հանդիպման պահանջ-ցույցը տեղափոխել են այսօր։ ArmLur.am-ին փոխանցեցին, որ հավաքը նախատեսվում է ժամը 12-ին իրականանցել։
Սևակ Վարդումյան