Օմիկրոն շտամ է հայտնաբերվել աշխարհի 57 երկրներում․ ԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի նոր տիպի մուտացիայով՝ Օմիկրոնով վարակման դեպքեր են հաստատվել աշխարհի 57 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։ Վարակման դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել կազմակերպության բոլոր՝ 6 տարածաշրջաններից։

ԱՀԿ-ում դեռևս միասնական եզրակացության չեն եկել նոր տարբերակի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցում։

Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն Աֆրիկայի հարավում։ Հստակ պատճառը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը հենց Օմիկրոնն է հարուցել։




Լրահոս