ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երգիչ Դաթոյի համերգն արդեն 2-րդ անգամ է չի կայանում. քաղաքացիները խաբեության զոհ են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի չեղարկված մենահամերգից տուժած քաղաքացիներ Գայանե Նազարյանը, Ռիտա Զաքարյանը, Աիդա Բադոյանը եւ Հասմիկ Գասպարյանը:
Բանն այն է, որվերջիններս դեռեւս 2019 թվականի հոկտեմբեր ամսին ձեռք են բերել վրացի հայտնի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի տոմսեր, որըպետք է կայանար 2020 թվականի ապրիլի 7-ին, սակայն կորոնավիրուս համավարակի պատճառով համերգը չի կայանում եւ հետաձգվում է մինչեւ 2021թվականի հոկտեմբերի 2-ը, սակայն ինչպես պնդում են տուժածները, այդպես էլ մենահամերգը տեղի չունեցավ. կազմակերպող AVN ընկերությունը պատճառաբանել է, թե երգիչը կորոնավիրուսով հիվանդ է, այդ իսկ պատճառով համերգը չի կարող կայանալ:

«Քանի որ արդեն խնդրահարույց դարձած համերգը եւս մեկ անգամ հետաձգման եւ չկայացման պատճառները մեզ համար համոզիչ չէին, եւ արդեն լուրջ անհանգստացած գնում ենք Ֆիլհարմոնիկ՝ պարզելու, թե ինչ է կատարվում, ինձ այնտեղից պատասխանում են, որ Դաթոյի մենահամերգ տեղիչի ունենալու:Հարցին, թե ինչու, ինձ պատասխանում են, որ նա մեծ պարտքեր ունի կուտակած, եւ նրա մենահամերգի համար դահլիճ չեն տրամադրում: Ապշահար գնում եմ տոմսարկղ եւ տեսնում եմ, որտոմսերը շարունակվում են վաճառվել: Հետաքրքրվում եմ՝ համերգը չի կայանալու, ինչպես ենտոմսերը շարունակում վաճառել, ինձ պատասխանում են, որ նրանց այդ մասին կազմակերպող ընկերությունը տեղյակ չի պահել»,-մեզ հետ զրույցում պատմեց տուժած քաղաքացիներից Գայանե Նազարյանը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը զանգահարել է տոմսարկղ, եւ այնտեղից նրան փոխացել են, որտոմսերը շարունակում են վաճառել:

«Շատ վրդովված եւ զայրացած փորձում եմ կապվել այն ընկերության հետ, ով զբաղվում է մենահամերգի կազմակերպչական աշխատանքներով՝ ի դեմս մենահամերգի կազմակերպիչ Վիկտորիա Մայիլյանին, սակայն այդպես էլ նրա հետ կապի դուրս գալ չհաջողվեց, կարծես հօդս է ցնդել: Ես եւ ինձ նման տուժած շատ քաղաքացիներ բազմիցս փորձել ենքմերմիջոցներով հասնել նրան, որմոր գումարները վերադարձնեն, բայց ապարդյուն: Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե սա ինչ մաֆիա է, ինչպես են կարողանում երեք տարի շարունակ մարդկանց խաբել եւ նախապես գնված տոմսերի գումարները ետ չվերադարձնել այն դեպքում, երբ նա պատրաստվում է «Ֆանտաստիկ ամանորյա շոու»-ով հանդես գալ դեկտոմբերի 31-ին «Փարավոն» հանգստի եւ ժամանցի համալիրում»,-հավելեց նա:

ArmLur.am-ը մի քանի օրէ, ինչ փորձում է կապ հաստատել համերգի կազմակերպիչ Վիկտորիա Մայիլյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, սակայն մեր բոլորը զանգերը մնացին անպատասխան:

ArmLur.am-ը ահազանգի հետքերով կապ հաստատեց նաեւ tomsarkgh.am-ի հետ՝ պարզելու համար՝ եթե համերգը չէր կայանալու,ինչու է շարունակվել տոմսերի վաճառքը:
«Մենք իրականացնում ենք ընդամենը առաքման ծառայություն, եւ գումարները փոխանցվում է կազմակերպիչ ընկերությանը: Ավել տեղեկություններչունենք»,-նշեց օպերատորը:
Խոսեցինք նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ, որը նախ զարմացավ, ապա որոշակի ճշտումներիցհետո հայտնեց, որինչ-որ Վիկտորիա անունով մեկը եկել, բանավոր պայմանավորվել է համերգի համար, բայց ո՛չ աւյլեւս եկել է, ո՛չ դահլիճն է ամրագրել, ո՛չ էլ պայմանագիր է կնքել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս