Պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուք գործով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննվելու: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ: Մեր տեղեկություներով այս պահին ԱԱԾ-ում են Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյորրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել: ArmLur.am-ին «Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների հետ (դաշնակցական երիտասարդների) իշխանականները հաշիվ են մաքրել:

 




Լրահոս