Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա դեկտեմբերի 12-ին։
«Սիրելի երևանցիներ,
Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։
Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99:
Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.
Համար 3 երթուղի
ՀԱԹ – ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ
ՀԱԹ (ս.կ.) – Ա.Բաբաջանյան – Րաֆֆու – Սեբաստիայի – Լենինգրադյան – Կիևյան – Կասյան փ-ներ – Կոմիտասի պ. – Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Մուրադյան – Դավիթ Բեկի – Ավետիսյան – Վիլնյուսի փ-ներ – Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:
Համար 20 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ԱՎԱՆ – ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան փ-ների խաչմերուկ) (ս.կ.) – Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պող․ – Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փ-ներ – Ավան (Դուրյան թաղ.) – Սաֆարյան – Խուդյակովի – Ալմաթիի – Մարշալ Բաբաջանյան – Աճառյան փ-ներ – Մյասնիկյան պ – Աբովյան պուր. – Աբովյան – Կորյունի – Նալբանդյան փ-ներ- Սայաթ Նովայի – Մաշտոցի պ-ներ – Խորենացու – Բեյրութի – Գր.Լուսավորչի փ-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.):
Հետադարձը` Գր.Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:
Համար 97 երթուղի
ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ – ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ
Էրեբունու զ/ծ (ս.կ.) – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու փ-ներ – Արցախի – Տ.Մեծի պ-ներ – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փ. – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պ-ներ – Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Լվովյան փ. – Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):
Հետադարձը ` նույն ուղեգծով:
Համար 99 երթուղի
ՀԱԹ – ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀԱԹ (ս.կ.)- Ա.Բաբաջանյան – Րաֆֆու-Սեբաստիայի փ-ներ-Ծով.Իսակովի պ.- «Հաղթանակ» կ-ջ -Արգիշտիի – Գր.Լուսավորչի – Ագաթանգեղոսի – Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փ-ներ – Աբովյան պուր.- Սարալանջի փ – Ազատության պ. – Ներսիսյան – Ուլնեցու – Հասրաթյան – Քանաքեռցու – Ֆանարջյան փ-ներ – Ուռուցքաբանության ինստիտուտ(վ.կ):
Հետադարձը` նույնը ուղեգծով:
Միաժամանակ, առանձին ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով և տեխնիկական հարցերով պայմանավորված ժամանակավորապես.
– ավտոբուսային հ.97 երթուղին կշահագործվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված Նանսենի փողոցով՝ Լվովյան փողոցի փոխարեն.
– ավտոբուսային հ.99 երթուղին կշահագործվի մինչև Ուլնեցու փողոցի վերջնամաս՝ շրջանցելով Հասրաթյան, Քանաքեռցու, Ֆանարջյան փողոցները: