Դեկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանում՝ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին արդեն հայտնի է այն անձը, ով կրակոցներ է արձակել Ռիգայի փողոցում: Ավելին, դեպքի վայրում առկա տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենան գալիս նշված վայր, անկանոն կրակոցներ արձակում եւ փախուստի դիմում:
Հավելենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն կրակոցներ արձակած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քնար Մանուկյան