ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դեկտեմբերի 18-ին վերահսկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը: COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 38 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի: