48–ամյա տղամարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:

Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս