Արցախում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 2 մահ՝ 62-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սրտի ռիթմի խանագարումներ, սուր շնչական անբավարարություն:

81-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 80% ախտահարում, սուր շնչական անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30640 քաղաքացու հետազոտություն, որից 4683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։




Լրահոս