ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ արտահայտություն է արել Աղվան Հովսեփյանը կալանավորվելուց առաջ. փաստաբանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ հայտարարություն է արել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որից հետո իրավապահները նրան կալանավորել են: Վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը փակագծեր է բացում
Armlur.am-ը գրել էր, որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս