Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Խմբակցությունը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել են Մարությանի հրաժարականի պահանջին, «Լույս» խմբակցության մյուս երկու ադնամները՝ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը, հրաժարականի պահանջին չեն միացել: Մարությանի հրաժարականի պահանջին չի միացել նաև «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Մարությանի շուրջ կատարվողը բացառապես քաղաքական գործընթաց է:
Ըստ նրա՝ իշխանությունը քաղաքապետին չի ներում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ չի աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այսինքն՝ քաղաքապետարանի լծակները հօգուտ ընտրությունների չի օգտագործել: Աբգարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ եթե «Իմ քայլը» խմբակցությունն, այնուամենայիվ, հասնի Մարությանի հրաժարականին, ապա ինքը ևս կհրաժարվի ավագանու իր մանդատից:
Մանրամասները՝ տեսանյութում: