25-ամյա երիտասարդը բռնաբարել է 83-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է Ստեփանավանի Լեջան գյուղի 25-ամյա մի բնակիչ,

ով կասկածվում է 

Նոյեմբերյանի քաղաքին հարակից  Կողբ գյուղի

83-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ: Այդ երիտասարդի մայրը երկրորդ ամուսնությամբ հարս է եկել Նոյեմբերյան քաղաք: Մի քանի տարի առաջ  երիտասարդը բնակվելով հարազատ մոր եւ վերջինիս ամուսնու հետ,

Նոյեմբերյան քաղաքում փորձել էր սեռական բնույթի ոտնձգություն կատարել հարեւանուհու` ամուսնացած երիտասարդ կնոջ նկատմամբ: Նա այդ հանցագործության համար  դապատապարտվել է ազատազրկման: Մեր տվյալներով` նա գիշերը ներխուժել է կողբեցի ծեր կնոջ տուն, ծեծել նրան եւ բռնաբարել: Հոկտեմբերի 17-ին, ժամը 

17-ի սահմաններում  ոստիկանները ծեծի հետեւանքով  աչքի տակը սեւացած ծեր կնոջը` վերջինիս թոռան ուղեկցությամբ,  տարել են Նոյեմբերյանի հիվանդանոցի  գինեկոլոգիական բաժանմունք, ուր դատական բժիշկը նրան հետազոտել է : Ներկայումս դեպքի կապակցությամբ հարուցված է  քրեական գործ:

Գործի քննությունը կատարող Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը` հրաժարվեց դեպքի վերաբերյալ մանրամասներ հաղորդել:




Լրահոս