Ձմեռը նորաձեւության մասին մոռանալու պատճառ չէ, չնայած, որ ընդունված տեսակետ է դարձել, թե ձմռանը դժվար է նորաձեւ լինել։ ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ, ով իր խորհուրդներով կօգնի Ձեզ լինել էլ ավելի նորաձեւ: Կոշտոյանի հետ զրույցում բացահայտել ենք նաեւ Ամանորյա նորաձեւության այս տարվա միտումները:
Ի՞նչ միտումներ է թելադրում այս տարվա ձմեռային նորաձեւությունը:
Այսօր նորաձևությունն ու հարմարավետությունը քայլում են միաժամանակ: Եթե օրինակ տարիներ առաջ մեր ուշադրությունը կենտրոնացնում էինք գեղեցիկ լուքեր ստանալու վրա եւ հագնվում էինք շատ թեթեւ, ապա հիմա ձմռան շունչը համապատասխանում է նորաձեւության թրենդների հետ: Նորաձեւ են գործվածքային բլուզները, հատակապես խոշոր տեսակի, երկարավիզ բլուզները (վադալասկաները) կրկին խոշոր գործվածքներով: Գեղեցիկ համադրություն կարող են ստանալ կաշվե կիսաշրջազգեստների կամ ասմիտերիկ կտրվածքով կիսաշրջազգեստների հետ: Պետք է նկատենք, որ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես գլխավոր թրենդերի մեջ է մտնում երկար շրջազգեստները, որոնք կրում են բադինկաների հետ: Ի տարբերություն երկար շրջազգեստի այս տարի ակտուալ չեն ձմռանը կրել կիսաշրջազգեստներ: Առահասարակ այս տարի ցանկացած եղանակի նորաձեւ են համարվում կաշվե հագուստները եւ բաճկոնները: Նորաձեւ են համարվում լայն ոճի հագուստները, որոնք մարմինը կիպ չեն գրկում: Հագուստ պետք է լինի մեկ-երկու չափս մեծ, այդպես ավելի նորաձեւ տեսք կունենաք:
Թրենդային երանգներ
Այսօր նորաձեւությունը թելադրում է պարզություն: Ակտուալ են բոլոր գունային երանգները: Ակտուալ են խաղարկային գույները, եթե նախկինում օրինակ ակտուալ էին հագուստի վրա ասեղնագործությունները, ապա այս տարի նորաձությունը թելադրում է պարզ առանց որեւէ դետալի հագուստներ, եւ հենց կաշվե հագուստը հետաքրքիր է դրանով, քանի որ հատուկ շեշտադրումը դրված է կտրվածքների վրա:
Վերարկուներ եւ բաճկոններ
Այս տարի շատ ակտուալ են համարվում կենդանական պրինտերները, ընձառյուծի, վագրի, զեբրի պրինտերները, սակայն պարտադիր պայման չէ, որ պրինտը պետք է լինի հենց բնական մորթուց: Համաշխարհային բրենդներն այսօր առաջարկում են արհեստական մորթիները, երկար մուշտակները, որոնք պետք է ունենան մեծ եւ խիտ ծածկույթ: Ակտուալ են նաեւ տարբեր գույներով պրինտները՝ նարնջագույն, ազնվական կանաչ եւ տաք գույները: Ձմռանը պետք չէ խուսափել վառ գույներից դրանք ավելի կգեղեցկացնեն եւ կզարդարեն մեր զգեստապահարանը:
Սպորտայինի եւ դասականի համադրություն
Այս տենդենցն արդեն երկար ժամանակ է ինչ կա նորաձեւության մեջ եւ կարծես նահանջելու միտք էլ չունի: Ինձ համար մի փոքր ցավալի է, քանի որ կորցնում ենք կանացիությունը, նույնիսկ հարսանյաց զգեստների հետ են սկսել կրել սպորտային կոշիկներ: Ինձ մոտ լինում են նույնպես տոնական զգեստների պատվերներ, որոնք պատրաստվում են կրել սպորտային կոշիկներով, ինչը շատ հարմարավետ է, չնայած այդ կերպ կոտրվում է կնոջ կանացիությունն ու էլէգանտությունը:
Աքսեսուարներ
Այս տարի ակտուալ են փափուկ, մորթյա շղթաներով պայուսակները, բանանաձեւ կտրվածքներով պայուսակները: Այս ամենի հետ միասին պետք է նշեմ, որ չպետք չէ դառնալ թրենդի զոհ, ինչքան էլ, որ այն ակտուալ է, հարմարավետ չէ: Ոճաբանի խորհրդով ՝ ավելի լավ է կրել միմիմալիստական կտրվածքով պայուսակներ, որոնք կլինեն ոչ թե թրենդային, այլ բազային: Արփինեն նշում է, որ նա իր հաճախորդներին անկախ ֆինանսական դրությունից խորհուրդ է տալիս պատվիրել այնպիսի հագուստ, որը հնարավոր է կրել հետագայում նույնպես, տարբեր իրադարձություններին: Ըստ նրա՝ զգեստը պետք է լինի մարդու ներաշխարհին համապատասխանն ու ընդգծի նրա տեսակը:
Իսկ ի՞նչ կրել Ամանորին
Այս տարի ակտուալ են տոնական արծաթագույն զգեստները, առհասարակ թրենդային փայլուն ցանկացած իր, չնայած, որ այնքան էլ կողմ չէ այդ թրենդին եւ նա նույնպես չի պատրաստվում կրել փայլուն զգեստ Ամանորի գիշերը: Շատ ակտուալ է կապույտ գույնը, որը համաշխարյաին նորաձեւության առաջատար տներից մեկը հատուկ ստացել է, եւ այն իր յուրահատկությամբ կրկնվող չէ: Ցանկալի է Ամանորյա սեղանի եւ տարբեր զարդարանքների մեջ օգտագործել այն:
Լիդա Եղիազարյան