ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50- սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Սուրեն Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում՝ թիվ 80 հասցեի դիմաց, դուրս է եկել երթեւեկելի գոտուց դեպի ձախ, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ԱՊՊԱ հատուցման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ժամկետի խախտման դեպքում ինչ պատասխանատվության միջոցներ են սահմանված:

Դավիթ Պետրոսյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման եւ ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոններով (ԱՊՊԱ  Ընդհանուր Պայմաններ) նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում ստացած ապահովագրական ընկերությունից պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ օրենքով սահմանված չափով, իսկ օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միեւնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 եւ ավելի է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միեւնույն համադրելի ժամանակահատվածում ԴՍԱ-ի կողմից սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ,  թե որ դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:

Նարե Հակոբյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կարող են օգտվել՝

1) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,

բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:

2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,

բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:

3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,

բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։




Լրահոս