Ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկը դեռ երկար կհիշվի: Իսկ պատճառը ոչ թե Հայաստանի համար կարևոր քննարկումներն ու նախագծերի ընդունումներն են, այլ վեճերն ու ծեծկռտուքները, որոնք այս խորհրդարանից անպակաս են: ArmLur.am-ն ամփոփել է թեժ միջադեպերը:
Առաջին միջադեպը գրանցվեց օգոստոսի 24-ին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցներն ուժով դուրս հանեցին դահլիճից:
Սակայն կրքերն ավելի թեժացան հաջորդ օրը, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ շիշ նետեց նրա ուղղությամբ, որից հետո հենց դահլիճում իրարանցում եւ ծեծկռտուք սկսվեց:
Այս դեպքից հետո խորհրդարանում հարաբերական անդորր էր՝ չնայած պատգամավորները թեժ ելույթներ էին ունենում, վիրավորում իրար: Արդեն հոկտեմբերի 26-ին Գեղամ Մանուկյանին ԱԺ դահլիճից դուրս հանեցին «Արցախը ուրացողը դավաճան է» խոսքի համար:
Վերջին միջադեպը գրանցվեց արդեն պատգամավորների օգնականների մասնակցությամբ՝ ԱԺ շենքում:
Դատելով առաջին եւ երկրորդ նստաշրջանների թեժ վիճակից, հաջորդ տարի եւս միջադեպեն անպակաս են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում