ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա. Արամ Վարդևանյանը հակադարձում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ՊՇՌ թեստերի մասին որոշում է հրապարակել, որում ասվում է, որ պարտադիր թեստ հանձնելը հակասահամանդրական է եղել, ու քաղաքացին այն «իր հաշվին» չպետք է հանձնի: Այս որոշմանը հետևեց առողջապահության նախարարության պարզաբանումը, թե ՍԴ-ի որոշումը չի սահմանում, որ քաղաքացին այդ թեստը պետք է նախարարության հաշվին հանձնի: Ըստ նախարարության՝ ՍԴ-ի «իր հաշվին» ձևակերպումը չի ենթադրում, թե այն պետք է ԱՆ-ի հաշվին իրականացվի:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը սակայն հակառակ պնդումն է անում՝ ընդգծելով, որ ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարության:

Ո՞վ է փոխանցելու քաղաքացիների՝ մինչև այժմ արած ՊՇՌ թեստի գումարները:

– Ո՞վ է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնելու մասին որոշում ստորագրել՝ առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմամբ: Հետևաբար պարզից էլ պարզ է՝ քաղաքացիներից թալանված գումարները նախարարությունը նույնկերպ պետք է վերադարձնի:

– Առողջապահության նախարարությունը սակայն թեման «գցում է իր վրայից» ու ասում, թե ՍԴ-ի որոշումը սահմանում է, որ քաղաքացու վրա չի ծախսերը, բայց և չի ասում, թե նախարարության վրա է:

– Եթե ես սահմանում եմ, որ դուք, իմ աշխատասենյակ մտնելիս, պարտավոր եք թակել սենյակիս դուռը, ապա ո՞վ է վերահսկողը, որ պարտադիր թակեք դուռը: Իհարկե ես, որովհետև ես եմ դա սահմանել:

– Հիմա քաղաքացին ո՞ւմ դուռը թակի:

– Իհարկե առողջապահության նախարարության ու կառավարության:

– Իսկ եթե նախարարությունը հրաժարվի վճարել, ի՞նչ անել, դատարա՞ն դիմել:

– Այո, կարող է նաև դատարան դիմել:

– ՍԴ-ի այս որոշումը կարո՞ղ է նախադեպային լինել, որ նախարարությունը, հետագայում նմանատիպ որոշումներ ընդունելիս, պարտավորվի՝ թեստի գումարների վճարողը ինքն է լինելու:

-Իհարկե, միջազգային փորձում, Եվրոպական երկրներում, թեստավորման ծախսը պետության կողմից ապահովելու մասով դրական փորձ առկա է, նման մոտեցում եղել է՝ Գերմանիայում, Իտալիայում ու այլ երկրներում: Ի դեպ երեք օրից հրապարակվելու է ՍԴ ամբողջական որոշումը, որը կարծում եմ այս արհեստական բանավեճի սպառման հիմք կարող է դառնալ:

Ս. Վ.




Լրահոս