ԱԺ-ն հաջորդ շաբաթ ՍԴ դատավոր կընտրի. ով է թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր կընտրի:
Առաջադրված թեկնածուն Դավիթ Խաչատրյանն է:

Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ: ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս