Բոթստվանայում վթարի է ենթարկվել օտարերկրացի զբոսաշրջիկների ինքնաթիռը, որի արդյունքում 8 մարդ մահացել է, 4-ը ողջ են մնացել: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը` հոկտեմբերի 14-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել ժամեր առաջ,- հայտնում է Lenta ru -ն:Ինքնաթիռն այրվել է օդ բարձրանալուց հետո՝ Օկավանգո գետի դելտայի մոտ` երկրի հյուսիսում: Մահացածների թվում են 4 շվեդ, 2 բրիտանացի եւ 2 ֆրանսիացի: Դեռեւս ստույգ ճշտված չէ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում:
Ինքնաթիռ է կործանվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ