Team-ը ավարտեց 25G-PON գերհզոր ցանցի կառուցումը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

• Team TelecomArmenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Քաջարան համայնքում՝ Կապանից 27 կմ հեռավորության վրա:
• Հաջորդը կլինեն Ջերմուկ և Հրազդան քաղաքները:
• Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցվում է նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է 25G-PON գերհզոր ցանցի ընդլայնումը Հայաստանում: Վերջին շաբաթների ընթացքում ընկերությունը կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում:

Նորագույն ցանցը արդեն հասանելի է քաղաքի ավելի քան 2000 բնակարաններում: Այսինքն՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև քաղաքում բիզնես գործունեություն ծավալած հարյուրավոր գործարարներ, կարող են միանալ Team Telecom Armenia-ի նոր ցանցին և վայելել ինտերնետի անգերազանցելի արագություն և որակ:

Քաջարանը փաստացի դառնում է Հայաստանում երկրորդ բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված նորագույն ցանցով։ Առաջինը՝ Վայոց Ձորի Գնդեվազն էր: Այս համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներին արդեն հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է միչև 1000Մբ/վ-ը: Փաթեթները ներառում են նաև TEAM TV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։

«Մենք հավատում ենք, որ լավ ենթակառուցվածքը ոչ միայն արագ ինտերնետի երաշխիք է, այլ նաև հիանալի հիմք ՏՏ ոլորտի զարգացման համար: Սյունիքում ևՀայաստանի այլ համայնքներում այս ներդրումը մենք դիտարկում ենք նաև որպես բիզնեսի սոցիալական բաղադրիչ, որը ոչ միայն կօգնի բնակիչներին զգալ արագ ինտերնետի բոլոր առավելությունները,այլնաև կծառայի տնտեսության ու երկրի զարգացմանը», – նշեց Team TelecomArmenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մինչև տարեվերջ արդիականացնելու են Ջերմուկ և Հրազդան քաղաքների ինչպես նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կապի ենթակառուցվածքները:




Լրահոս