Ասուլիս առանց նորության, բայց ընտրովի հարցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսից մեկ օր առաջ հրապարակվել էր հայտարարություն, ըստ որի լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները կարող են իրենց հարցերն ուղարկել եւ ասուլիսի ժամանակ կտրվի այդ հարցերի պատասխանները: Սակայն ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուղարկված հարցերից եւ ոչ մեկը չհնչեց:

Հրապարակում ենք «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուղարկված երկու հարցերը.

Պարո՛ն վարչապետ, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Ախուրյան, Թալին, Նոյեմբերյան, Վեդի, Գորիս, Բերդ, Վարդենիս և Վանաձոր քաղաքներում (շարքը կարելի է շարունակել), ավագանու ընտրված անդամների նկատմամբ իրականացվում են բռնաճնշումներ, և այդ քաղաքական ճնշումները հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են հենց այն օրերի հետ, երբ պիտի տեղի ունենան ավագանու նիստեր, որի արդյունքում էլ պիտի ընտրվեն համայքնի ղեկավարներ: Այս նույն հետաքրքիր զուգադիպությամբ նշված համայնքներում ՔՊ կուսակցությունը չի հավաքել 50+ ձայն: Դուք ժամանակին քննադատում էիք քաղաքական հետապնդումները, սակայն հիմա Դուք եք նման հրահանգ տալիս: Ի՞նչ է փոխվել, որ որոշել եք պատժել ՔՊ-ին հաղթած թեկնածուներին:

Պարոն վարչապետ, Վրաստան այցի ժամանակ դուք խոսեցիք Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին,  Արմեն Գրիգորյանը կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ  Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկման մասին: Ի վերջո, կմանրամասնեք՝ ինչ է սպասվում այս առումով ապագայում: Ձեր խոսքից պարզ չէ՝ դա միայն Ձեր ցանկությունն է, թե այն համաձայնեցված է մյուս երկրների ներկայացուցիչների հետ: Ո՞ր երկրներն են մեզ հետ դաշնակից այս հարցում եւ ի՞նչ խնդիրներ կան:

Ն.Հ.




Լրահոս