Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կառուցողական կերպով զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «1991 թվականի այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»։




Լրահոս