Համաշխարհային ավիացիայի ոլորտը, որը լրջորեն տուժել էր կորոնավիրուսի համաճարակի սկզբում, կրկին հարվածի տակ է։ Դրա պատճառը «Օմիկրոն» շտամի արագ տարածումն է, այդ թվում՝ օդաչուների և օդանավերի անձնակազմի անդամների շրջանում, հայտնում է Euronews-ը:
Սուրբ Ծննդյան նախօրեին եվրոպական և ամերիկյան շատ ավիաընկերություններ ստիպված են եղել չեղարկել չվերթերը։ Ըստ Flightaware կայքի՝ դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 2200 ծրագրված չվերթ։
Ճգնաժամն անդրադարձել է այնպիսի ավիաընկերությունների վրա, ինչպիսիք են Lufthansa-ն, Delta-ն և United Airlines-ը։
Օդանավակայանների եվրոպական օպերատորների ասոցիացիան նոյեմբերի 24-ից արձանագրել է ուղևորահոսքի 20% անկում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է «Օմիկրոն» շտամի հայտնաբերման մասին: