Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս 19 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Omicron շտամով վարակման ևս 19 դեպք է գրանցվել։ Այս մասին Վրաստանի «Առաջին ալիք»-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից։

Համաձայն գերատեսչության տվյալների՝ առ այսօր Հանրապետությունում գրանցվել է Omicron վարակի 48 դեպք։

Հիշեցնենք, որ Omicron վարակի դեպքերն առաջին անգամ հայտնաբերվել են Վրաստանում դեկտեմբերի 20-ին։ Հիվանդությունների վե  րահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն երեկ Վրաստանի «Առաջին ալիք»-ի եթերում ասել է, որ «փաստացի երկրում սկսել է շրջանառվել Omicron շտամը»։




Լրահոս