Ալկոհոլի յուրաքանչյուր մեկ բաժակը ԱՄՆ տնտեսությանը տալիս 2 դոլար վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ բնակիչների կողմից ալկոհոլի չարաշահումը երկրի տնտեսությանը տարեկան հասցնում է ավելի քան 200 մլրդ դոլարի վնաս: Անցկացրած հետազոտության համաձայն` 2006-ին  ալկոհոլի չարաշահումից երկրի տնտեսությանը հասցվել է 223.5 մլրդ դոլարի վնաս, մինչդեռ 1998 -ին այդ ցուցանիշը ընդամենը 198 մլրդ դոլար էր: Վնասի ավելի քան 70%-ը ալկոհոլից կախվածության պատճառով քաղաքացիների աշխատունակության մակարդակի անկումն է: Տնտեսական կորուստների 11%-ը ալկոհոլի պատճառով մահացու ելքով դժբախտ պատահարների եւ հանցագործությունների հետեւանք է: Այսպիսով՝ յուրաքանչյուր մեկ բաժակ ալկոհոլը ամերիկյան տնտեսությանը արժենում է 2 դոլար: 




Լրահոս