Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։ Մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Վարդան Տողանյանը 1984-1991 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1996-1997 թթ. ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1988-2001 թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:
1992-1994 թթ. եղել է Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ, 1994-1995 թթ.՝ Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1996-1997 թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: 1997-1998 թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000 թթ.՝ դեսպանության խորհրդական:
2001-ից «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է:
Վարդան Տողանյանը հեղինակել է «Հայաստանը լրագրողների աչքերով» եւ «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքերը:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ճապոներեն լեզուներին:
2021 թվականին Վարդան Տողանյանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար