Բոլորը գիտեն ծննդյանս նվերներ ստանալ չեմ սիրում. Հրանտ Թոխատյանը՝ 64-ամյակի և տարեդարձի մանրամասների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, հայ մշակութային գործիչ, դերասան Հրանտ Թոխատյանի ծննդյան 64-րդ տարեդարձն է: Մեծանուն դերասան Հրանտ Թոխատյանը ArmLur.am-ի հետ զրույցում հակիրճ անդրադարձավ տարեդարձին` ընդգծելով, որ տարեդարձը դիմավորել է շատ ջերմ միջավայրում՝ տղաների, աղջկա եւ թոռնիկի հետ միասին:

Հրանտ Թոխատյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով անակնկալներին եւ նվերներին, նշեց, որ  ծննդյան կապակցությամբ նվերներ ստանալ չի սիրում, եւ հավելեց, որ այդ մասին նրա բոլոր մտերիմները  գիտեն:

Իսկ մեզ հետ զրուցում դերասանը հայտնեց, որ օրը շարունակելու է աշխատանքային միջավայրում, իսկ պլանների մասին գերադասեց չխոսել:

Նշենք, որ Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում եւ թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաեւ օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների եւ կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլեւ Ռուսաստանում։ Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական եւ հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են «Նվիրի’ր կյանք» բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաեւ Հայկ Մարությանի եւ Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում եւ այլն։ Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երեւանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է։

Հ.Գ. ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նույնպես շնորհավորում է մեծանուն դերասնին, մաղթելով նրան առողջություն եւ ստեղծագործական վերելքներ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս