ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ականները կմեկնեն Դիլիջան. Փաշինյանի գլխավորությամբ մեծ հավաք է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների, ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները մեկնելու են Դիլիջան: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղ կլինեն մինչև կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու` բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել, փոխանցեց մեր աղբյուրը: Հավաքը կապված է նաև, հունվարի 17-ին երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանի նոր աշխատանքով:

Իշխանության ներկայացուցչները պետք է հասկանան, թե ԱԺ-ում ով ինչպես է իրեն դրսևորելու, որ նախագիծը ինչպես, ով պետք է ներկայացնի ու ինչպես պետք է քվեարկությունները կազմակերպեն: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դիլիջան, սակայն դեռևս հստակոցված չէ, թե այդ երեք օրերից որ օրը վարչապետը կայցելի իր թիմին: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների բավականին մեծ դժգոհություն կա թիմում Ղազախստան հայկական զորք ունենալու հետ կապված վարչապետի որոշման, ինչպես նաև վերջերս երկու ՔՊ-ականների` Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին մարզպետի պաշտոններում նշանակելու որոշման վերաբերյալ: Շատերի կարծիով սխալ որոշումներ են դրանք ու այս փակ հանդիպմանը պետք է քննարկում լինի այդ հարցերի շուրջ:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման զգուշացվել է, որ բացականեր չլինեն, քանի որ խորհրդարանի նոր աշխատանքների վերաբերյալ պետք է հստակեցումներ լինեն ու բոլորը պետք է տեղյակ լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս