ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազությունը Վարդենիսի դեպքերի մասով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Դատախազությունը հրապարակումներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին այսօր խորհրդարանում  հրավիրված քննարկման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս