ՖՈՏՈ. Նա մեր տան լիարժեք անդամն է. Իռեն Ուլիխանովան՝ տան նոր անդամի և կարոտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amը հետաքրքիր զրույց է ունեցել է պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ, ով արդեն երկար տարիներ է ինչ ապրում եւ շարունակում է ստեղծագործել  ԱՄՆ-ում: Իռենի հետ խոսել ենք Ամանորի, 2021 թվականի կորուստների եւ ձեռքբերումների եւ ոչ միայն:

-Իռե՛ն, ինչպե՞ս եւ որտե՞ղ դիմավորեցիք 2022 թվականը:

-2022 թվականը դիմավորեցինք աշխատանքի վայրում: Վահագնը Նոր տարվա գիշերը աշխատում էր, դե՛ որտեղ նա, այնտեղ էլ մենք (ժպտում է):

 -Ի՞նչ նվեր եք սատցել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։

-Այս տարվա ամենամեծ նվերն այն է, որ սիրելի մարդկանցից ոչ մեկը չի պակասել եւ առողջ են բոլորը:

Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապած:

-Յուրաքանչյուր տարի բոլորս էլ նպատակներ ենք դնում  եկող տարվա համար, որպեսզի իրականացնենք մեր նպատակներն ու ծրագրերը: Բայց այժմ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ կարեւորագույն երազանք եւ նպատակ է լինել առողջ եւ մարդկային  կորուստներ չունենալ:

-Նախորդ մեր հարցազրույցում նշել էիք, որ տանը նոր անդամ ունեք:  Ինչպե՞ս է նա զգում իրեն Ձեր ընտանիքում, կապվածություն զգո՞ւմ եք դեպի նա:

– Թեդդին  մեր ծուռ բերանով սիրելի շունն է, լիարժեք եւ լիիրավ մեր տան անդամն է եւ սիրելին: Առանց նրա տխուր կլինի:

-Հետաքրքի՞ր է Իռեն, իսկ համալրում ընտանիքում 2022 թվականին հնարավո՞ր է:

– Անհնարին բան չկա: (ժպտում է նա):

 – 2021 թվականը հակասություններով լի տարի էր. երեք բառով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:

– Անորոշություն, կարոտ ( քանի որ Հայաստան չեկա այս տարի), ապա ձեռքբերումների տարի:

-Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն….

-Կարոտ:

 – Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:

-Աստծո:

– Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:

-Գնահատել այն ինչ ունես: Յուրաքանչյուր օրը, բացող առավոտը, լարված օրը: Աշխատանքից հոգնած երեկոները եւ այդպես շարունակ կարող եմ թվել:

– Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ. ինչ:

-Covid-ի թեստ (ծիծաղում է):

– Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:

-Երկար սպասված «IrenDance studio»-ի համերգը, որը վերջապես կյանքի կոչեցի:

Զրուցեց Լիդա Եիազարյանը  




Լրահոս