ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ըստեղ նախանձն ա խոսում, ես կարամ ասեմ, որ աչք ունեն իրա հիմնարկի վրա, ուզում են էդ մարդի գործին խփեն»,-մանկապղծության մեջ մեղադրվող  Սերոբ Տեր-Պողոսյանի  նկատմամբ իրականացվող դատավարությանը  նման գնահատական տվեց Սերոբի «զոհերից» 16-ամյա Արսեն Ջահախաշվիլիու մայրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերոբի «զոհերի» ծնողները  մանկապղծության մեջ մեղադրվող գործարարին բնորոշեցին իբրեւ  «բարերար» եւ իրենց համար «հարազատ» մարդ: Իրենց մանկահասակ որդիներին պղծողին  պաշտպանելու համար  տիկնայք անգամ պատրաստակամություն հայտնեցին ձեռքները դնել «Աստվածաշնչի» վրա եւ երդվել, որ կաշառք չեն վերցրել: Չնայած, եթե այս տիկնանց համար  մանկապղծությունը  «բարերարություն» է, ապա կաշառքն էլ  հաստատ «օգնություն» կլինի:




Լրահոս