ՖՈՏՈ. Որն է եղել Գևորգ Մկրտչյանի 2021թ․-ին գնած ամենաթանկարժեք նվերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր ամանորյա հարցազրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Գեւրորգ Մկրտչյանն է:

-Գեւո՛րգ, ինչպե՞ս եւ որտեղ դիմավորեցիք 2022 թվականը:

-2022 թվականը կարելի է ասել, գրեթե  մեքենայի մեջ եմ դիմավորել: Այնպես ստացվեց, որ դեկտեմբերի 31-ին պետք է երգեի կորպորատիվ միջոցառման, իսկ ժամը 24:00-ից հետո պետք է երգեի Ջերմուկի հյուրանոցներից մեկի ամանորյա միջոցառմանը: Երեկոյան ժամը 8-ին Երեւանից շարժվեցինք դեպի Ջերմուկ եւ 23:55 հասել ենք հյուրանոց եւ անգամ չենք հասցրել իրերը մեքենայից իջեցնենք: Շուտ մտել ենք ներս եւ սկսկել ենք հետհաշվարկը:

-Ի՞նչ նվեր եք սատցել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։

-Այս տարի չեմ ստացել ոչ մի նվեր, բացառությամբ գործընկերներիցս մեկից, ում  նվերն ինստագրամի սթորի բաժնում ցուցադրել եմ երկրպագուներիս: Բայց այս Ամանորը տարբերվեց նրանով, որ առաջին անգամ էր, երբ ինձ մոտ իսկապես տոն էր:

– Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:

-Միշտ ինձ մոտ սովորական օրերից Ամանորը ոչնչով չի տարբերվել, իսկ այս տարի իսկապես հանգտացա եւ նոր ուժերով վերադարձա աշխատանքի: Որոշել եմ հետագայում նույնպես, ինչպես այս տարի, Ամանորը նշել տանից դուրս և հետաքրքիր ձեւով անցկացնել:

– Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ. ի՛նչ:

-Այս տարի բացառություն էր նաեւ նրանով,  որ առաջին անգամ Ամանորը տանը չեմ դիմավորել: Երբեք դադարներ չվերցնել: Ես երկար դադար վերցրեցի ու հիմա հասկանում եմ, որ լրիվ անիմաստ էր որոշումս: Ես 10 ամսվա ընթացքում միայն նամականեր էի ստանում, թե ինչու նոր երգեր չեմ  ներկայացնում:

– Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:

-Կարծում եմ մեքենաս, եթե ինքս ինձ նվեր անելը հաշիվ է:

– Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապված:

-Սպասելիքներս մեծ են: 2021 թվականն ինձ համար այդքան էլ հաջող տարի չէր: Կազմել եմ մեծ պլաններ, որոնք հերթով իրականացնում եմ:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս