ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել շարք՝ 2021 թվականի հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Այս անգամ խոսելու ենք աշխատասիրության հարցում անգերազանցելի հայտնիների մասին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նորովի ներկայանալու, ոճային փոփոխությունների դիմելու եւ հանդիսատեսին ու հեռուստադիտողին զարմացնելու հարցում:
Սիրուշո
Այս երգչուհու աշխատասիրությանը կարելի է պարզապես նախանձել: 35-ամյա երգչուհին մշտապես ներկայանում է տարբեր կերպարներում, նրա հետ աշխատում է հսկայական թիմ: Տեսահոլովակներից, օրինակ, ակնհայտ է դառնում, թե ինչպես են Սիրուշոն եւ իր թիմն աշխատել ամեն փոքրիկ դետալի վրա: Բացի երգչուհի լինելուց, նա նաեւ ոճի առաջատար է, ճաշակ թելադրող: Տարիներ առաջ նա թողարկեց «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն, ավելի ուշ՝ «Գոզալ» եւ «Մարալ» հարսանեկան հավաքածունները: Իսկ վերջերս էլ երգչուհին թողարկեց կրեատիվ գրվածքներով սպորտային բլուզներ:
Գրիգ եւ Սոնա
Աստղային այս զույգը կարճ ժամանակում վայելեց հանդիսատեսի սերն ու համակրանքը, սակայն զույգը հանրության շրջանում ճանաչվելուց հետո սկսեց ստեղծել իրենց սեփական նախագծերը: Նրանց վերջին հաջողված համատեղ նախագիծը «ռեալիթի շոու»-ն է, որտեղ նրանք ներկայացնում են հանդիսատեսին իրենց ընտանեկան եւ կենցաղային կյանքը: Բացի այդ, Սոնան ակտիվորեն համագործակցում է հայտնի դեմքերի հետ: 2021 թվականին Սոնան իրեն փորձեց նաեւ երգչուհու կարգավիճակում, նա ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը:
Սոնա Ռուբենյան եւ Գարիկ Պապոյան
Այս դուետն հայկական շոու-բիզնեսի ամենահաջողված եւ համերաշխ խմբերից է: Գարիկն ու Սոնան արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում են եւ մշտապես նոր գործիքավորմամբ, հետաքրքիր լուծումներով անակնկալներ են մատուցում երկրպագուներին: Դուետը հաճախ է հանդես գալիս բացօթյա համերգներով, նոր տեսահոլովակներով, հին երգերի նորովի մշակումներով: Նշենք, որ 2021 թվականին Սոնա Ռուբենյանի կյանքում տեղի ունեցավ գեղեցիկ փոփոխություն. նա ամուսնացավ:
Վիկա Մարտիրոսյան
«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյան, գաղտնիք չէ, որ իր աշխատասիրությամբ համարվում է հայկական շոուիզնեսի առաջատարներից: 2021 թվականը նրա համար, կարելի է ասել, ստեղծագործական բուռն տարի էր: Պարուհին բացեց երկար սպասված «Amaras dans studio»-ի երկրորդ մասնաճյուղը: Պարուհին մշտապես համագործակցում է հայտնի աստղերի հետ եւ ակտիվ է գրեթե բոլոր սոցիալական հարթակներում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ՏԻԿՏՈԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել հայ տիկտոկերների մասին շարքը: Այս անգամ անդրադարձել ենք հայ քաղաքական այն գործիչներին, ովքեր Տիկտոկ սոցիալական ցանցի օգտատեր են եւ բավականին ակտիվ գոծունեություն են ծավալում սոցիալական այդ հարթակում:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաեւ Տիկտոկ սոցիալական ցանցում: Տիգրան Արզաքանցյանը իր ակտիվությամբ եւ հետաքրքիր տեսանյութերով, ինչու չէ, նաեւ իր հետեւորդների քանակով գերազանցում է նաեւ հայկական շոու-բիզնեսի աստղերին: Նա ունի ավելի քան 27 հազար հետեւորդ: Նկատենք, որ, ի տարբերություն Արզաքանցյանի, այլ քաղաքական գործիչներ այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են:
Տիկտոկ սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, ով հայտնի է դարձել «ականջ ծամելու» մասին իր հայտարարությամբ: Վերջինիս Տիկտոկում ունի 2915 հետեւորդ:
Տիկտոկյան կյանքից անմասն չի մնացել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով, կարծես թե, նախարարի տեղակալ նշանակվելուց հետո հեռացել է տիկտոկյան հարթակից:
Ի զարմանս մեզ՝ Տիկտոկի ակտիվ օգտատերերից է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ունի ավելի քան 955 հետեւորդ:
Հավելենք, որ արդեն երկու տարի է, ինչ մեր կյանք է ներխուժել եւ մեր առօրյայի մի մասն է դարձել TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ եւ հաղորդագրություններ փոխանակել։
Հին անվանումը՝ Մյուզիքլի (անգլերեն՝ musical.ly). սոցիալական ցանց, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ եւ հաղորդագրություններ փոխանակել։ Այն պատկանում է Պեկինյան ByteDance ընկերությանը։
Տիկտոկը գրասենյակներ ունի Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մումբայում, Ջակարտայում, Սեուլում եւ Տոկիոյում։
Նշենք, որ Տիկտոկ սոցիալական հավելվածից աշխարհում օգտվում է ավելի քան 1 միլիարդ օգտատեր:
Շարունակելի…
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ