Եգիպտոս մեկնելու կանոնները կվերանայվեն. նոր խստացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոս մեկնելու կանոնները հնարավոր է վերանայվեն՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավման դեպքում: Այս մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության փոխնախարար Գադա Շալյաբին:

«Իհարկե, կանոնները վերանայվում են կարճ ընդմիջումներով: Մուտքի պայմանները թարմացվում են՝ կախված աշխարհում կամ կոնկրետ երկրներում համաճարակաբանական իրավիճակի զարգացումից»,- ասել է Շալյաբին։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Եգիպտոսի իշխանությունները թարմացրել են երկիր մուտք գործելու կանոնները, դրանք ուժի մեջ են մտնում հունվարի 22-ից։ Եթե զբոսաշրջիկը պատվաստման կասկածելի վկայականով կամ թեստի արդյունքներով հանգստավայրեր ժամանի, ապա կենթարկվի արագ անտիգենային թեստավորման: Նշվում է նաեւ, որ արագ թեստեր կանցկացվեն այն դեպքում, «երբ Եգիպտոսի իշխանությունները կասկածներ ունենան պատվաստման կամ թեստի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի իսկության վերաբերյալ»։

Եթե էքսպրես թեստը դրական լինի, ապա ուղևորը 10 օր կմնա իր ժամանած հյուրանոցում՝ կարանտինում: Իսկ վեցերորդ օրը, եթե չլինեն կորոնավիրուսի ախտանիշներ, ապա զբոսաշրջիկը կարող է ՊՇՌ թեստ հանձնի, եթե այս դեպքում էլ՝ պարզվի, որ բացասական է, ապա կարանտինը կավարտվի:
Ժամանելով Կահիրեի կամ այլ օդանավակայաններ, փաստաթղթերի հետ կապված խնդիրների դեպքում դուք պետք է անցնեք երկու արագ թեստ: Եթե արդյունքը դրական լինի, ապա ուղևորը հետ կուղարկվի մեկնման երկիր։

Ս.Հ.




Լրահոս