Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնլ էր, որ ահազանգ է ստացել: Մասնավորապես
«Արդյոք հատուկ նպատակի համար չէ Վարչական դատարանի նախագահը 5 դատավոր ունեցող դատական կազմեր ձևավորում այնպիսի գործերի համար, որոնք վերաբերում են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումներին կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությանը:
Առավել ևս, շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը: Նույն ահազանգերը շարունակվում են նաև՝ կապված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ:
Այս ամենից բացի, շարունակվում են ահազանգերը, որ դատարանների նախագահները դատավորների միջև դնում են տարբերակումներ, առաջ է գալիս դատարանների նախագահներից դատավորների կախվածության արատավոր երևույթ: Դատարանների նախագահները չեն պահպանում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:
Դատարանների նախագահները դատական գործերի «ձեռքով» մակագրությունն իրականացնում են առանց չափանիշների՝ սեփական հայեցողությամբ: ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել հակառակը հիմնավորող ապացույցներ: Որոշներն անգամ խճճող տվյալներ են տրամադրել»:
ՄԻՊ ահազանգի մասին զրուցեցինք ՀՀ վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի հետ:
Քնար Մանուկյան