Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունվարի 15-ից ի վեր Պեկինում հայտնաբերվել է փոխանցված տեղական 27 դեպք, որոնց մոտ եղել են ախտանշաններ և ևս 5 ասիմպտոմ դեպքեր:
Իսկ Հյուսիսարևելյան Հարբին քաղաքում երկուշաբթի օրը կթեստավորվեն մոտ 10 մլն քաղաքացու, թեև այնտեղ վերջերս վիրուսի դեպք չի գրանցվել: