Համեմատություն. ով քանի ձայնով է ընտրվել ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Համեմատության համար նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը ձայների 96 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ընտրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
Օմբուդսմենի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ խմբակցությունը, սակայն քվեարկությանը մասնակցեցին նաեւ ընդդիմադիրները:

Իսկ 2011 թվականին Հայաստանի Ազգային ժողովը ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան: Առաջադրված էր նա կոալիցիայի կողմից:

Ն.Հ.




Լրահոս