Հայաստանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1332 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353731 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2685238 վերջին մեկ օրում` 5713 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9625 պացիենտ: Մեկ օրում աճել է 1171-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 334549 անձ` վերջին մեկ օրում 155 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8032 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1525 է: