ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1 մլն դրամ տուգանք. ինչ է սպասվում բենզալցակայաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բենզալցակայանները հայտնվելու են ուժեղացված վերահսկողության տակ: Բանն այն է, որ Հայաստանում բենզինի վաճառքն իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պետք է ունենա ստուգաչափված տարա եւ սպառողի պահանջով այն վաճառելու է այդ տարայի միջոցով: Ի դեպ, հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը նոր է դրվել շրջանառության մեջ՝ էկոնոմիկայի նախարարության կողմից: Այս կարգը հնարավոր է գործի այս տարվա հունիսի 1-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում տնտեսվարողները կարող են տուգանվել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ տուգանքի չափերի մասին: Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախորդ տարվա մարտի 24-ին կատարված փոփոխությունների համաձայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և չափագիտական կանոնները և նորմերը խախտելու դեպքում պաշտոնատար անձը կտուգանվի 500 հազար դրամի չափով: Իսկ նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կկազմի 1 մլն դրամ:

Ս.Հ.




Լրահոս