Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք, կատարվել է 7407 թեստավորում: Առողջացել է 264 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358218 դեպք, որոնցից 334960-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 13697 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1526 է: Ընդհանուր կատարվել է 2700366 թեստավորում: