ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ականացվա՞ծ, թե՞ ՀՀԿ-ականացված բուհեր․ ո՞ր Փաշինյանն էր ճիշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթական օջախներն ու ուսումնական հաստաատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին միշտ է խոսվել։

Բարձրագույն կրթական հաստատությունները միշտ ու բոլոր իշխանություններն էլ փորձել են վերահսկողության տակ առնել։ Բուհերի ռեկտորներ թե՛ նախկինում, թե՛ այժմ նշանակվել ու շարունակվում են նշանակվել օրվա իշխանության մտերիմները, նրանց հետ փոխկապակցված անձինք, այսպես ասած՝ յուրայինները։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը քաղաքականացնելու մեջ: 2018-ի իշխանափոխության ժամանակ հայտարարում էր, որ բուհերի ուսանողները Հանրապետականի շարքերը չպետք է համալրեն:

Այսօր, սակայն, Փաշինյանի իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել․ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը պաշտանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ նախկին փոխվարչապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանն է։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, իր իսկ հայտարարությանը հակասող իրողության համար էլ բացատրությունն ունի։
Իհարկե, դժվար է տրամաբանություն գտնել ընդդիմադիր ու իշխանության ղեկին կանգնած Փաշինյանի երկու հայտարարությունների միջև, բայց դե նրա՝ տրամաբանորեն հակադիր բևեռների պնդումները վաղուց արդեն նորություն չեն։

Սևակ Վարդումյան




Լրահոս