Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 10 վարչական շրջանների ղեկավարների վերանշանակել է իրենց պաշտոններում։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը։
Այսպիսով․
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է Անդրանիկ Գասպարյանը,
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Սասուն Մկրտումյանը,
Ավան վարչական շրջանի ղեկավարն է Արա Դանիելյանը,
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է Արամ Դանիելյանը,
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Սաշա Կատվալյանը,
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է Ավետ Պողոսյանը,
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է Սուրեն Ղամբարյանը,
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն է Էդմոնդ Ղազարյանը,
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է Ռազմիկ Մկրտչյանը,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Կարեն Հակոբյանը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի սեպտեմբերին։