«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում: Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով, զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից:Մեր տեղեկություններով` վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալե՛ս, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի: Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»:«Հրապարակ» օրաթերթում գրված այս լուրի համար Մարգարիտա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով 2 միլիոն դրամ` վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչպես նաեւ հերքում: «Ժողովուրդ»-ը, ի նշան համերաշխության, տպագրում է նաեւ այս լուրը: Եւ եթե Մարոզը կշարունակի դատական քաշքշուկի ենթարկել «Հրապարակ»-ին, ապա «Ժողովուրդ»-ին եւս պետք է «դատի տա»:
ԴԱՏՎԵՆՔ ԱԶԳՈՎԻ-3
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ