ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր «պիլոտային ծրագիրը» կրկին սկսում է Տավուշի մարզից: Այդ ծրագրով մարզի հանրակրթական 72 դպրոցներում կձեւավորվեն համակարգչային դասարաններ: Հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը Տավուշի մարզխորհրդի նիստում  հիշեցրեց, որ հիմնադրամը Տավուշում 2007թ-ից սկսեց իրականացնել «Գյուղական զարգացման ծրագիրը», որում այժմ ընդգրկված է մարզի 14 գյուղ: Իսկ այս ծրագրով Հնդկաստանի կառավարության հետ համաձայնությամբ 4 ամսվա ընթացքում այդ երկրից Տավուշ կներկրվեն համակարգիչներ` բազմաֆունկցիոնալ տպիչներով, կժամանեն նաեւ հնդիկ մասնագետներ: Համակարգչային դասարանների համար գույք կտրամադրվի, կանցկացվեն մասնագիտական վերապատրաստումներ: Մարզում կստեղծվի դպրոցների ինտերնետային ներքին ցանց: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին հորդորեց դպրոցներին օգնել համակարգչային դասասենյակները նորոգելու հարցում: Տեսնենք, թե համակարգիչներից քանիսը կծառայեն իրենց նպատակին:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս