ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ՏԻԿՏՈԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է  ներկայացնել  հայ տիկտոկերների մասին շարքը: Այս անգամ անդրադարձել ենք հայ քաղաքական այն գործիչներին, ովքեր  Տիկտոկ սոցիալական ցանցի օգտատեր են  եւ բավականին ակտիվ գոծունեություն են ծավալում սոցիալական այդ հարթակում:

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաեւ Տիկտոկ սոցիալական ցանցում: Տիգրան Արզաքանցյանը իր ակտիվությամբ եւ հետաքրքիր տեսանյութերով, ինչու չէ, նաեւ իր հետեւորդների քանակով գերազանցում է նաեւ հայկական շոու-բիզնեսի աստղերին: Նա ունի ավելի քան 27 հազար հետեւորդ: Նկատենք, որ, ի տարբեություն Արզաքանցյանի, այլ քաղաքական գործիչներ այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են:

Տիկտոկ սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, ով հայտնի է դարձել «ականջ ծամելու» մասին իր հայտարարությամբ: Վերջինիս Տիկտոկում ունի 2915 հետեւորդ: Ի դեպ, նա զբաղեցնում է Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Տիկտոկյան կյանքից անմասն չի մնացել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով, կարծես թե, նախարարի տեղակալ նշանակվելուց հետո հեռացել է տիկտոկյան հարթակից: Նա  TikTok-ում տեսանյութեր էր հրապարակում մուլտիֆիլմերի հերոսների ձայներով: Ի զարմանս մեզ՝ Տիկտոկի ակտիվ օգտատերերից է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ունի ավելի քան 955 հետեւորդ:

Հավելենք, որ արդեն երկու տարի է, ինչ մեր կյանք է ներխուժել եւ մեր առօրյայի մի մասն է դարձել TikTok  սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ եւ հաղորդագրություններ փոխանակել։

Հին անվանումը՝ Մյուզիքլի (անգլերեն՝ musical.ly). սոցիալական ցանց, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ եւ հաղորդագրություններ փոխանակել։ Այն պատկանում է Պեկինյան ByteDance ընկերությանը։

ՏիկՏոկը գրասենյակներ ունի Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մումբայում, Ջակարտայում, Սեուլում եւ   Տոկիոյում։

Նշենք, որ Տիկտոկ սոցիալական հավելվածից աշխարհում օգտվում է ավելի քան 1 միլիարդ օգտատեր:

Շարունակելի…

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԼԱԴԱՆԻՎԱ»-Ն ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ֆրանսիայում ձեւավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաեւ Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով, հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

 

Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ եւ ժամանակակից երաժշտության մրցանակն է:

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է «Լադանիվան»: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են Դենիզ Չայլան (Իռլանդիա), DEVA-ն (Հունգարիա), Mezerg-ը (Ֆրանսիա), Blanks-ը (Նիդեռլանդներ) եւ Ալինա Պաշը (Ուկրաինա):

Հաղթողներն ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քեւին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) եւ ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր, 2021): Փոփ եւ ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, տրվում է նորաստեղծ խմբերի արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա եւ վաղվա եվրոպական հնչեղությունը: Մրցանակաբաշխության հաղթողները ստանում են 10 000-ական եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է նաեւ 5 000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5 000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաեւ հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

 

 

 

 

 

 

ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Ռեյմսի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով: Փարիզյան ակումբում առաջին գոլը խփեց անցած ամռանը թիմին միացած «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու պորտուգալացի կիսապաշտպան Պերեյրա Դանիլուն։ Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց հյուրերի խաղացողը՝ բելգիացի պաշտպան Վաուտ Ֆասը։

Մեկ ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձավ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 63-րդ րոպեին փոխարինեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նիցայից»։ «Ռեյմսը» 14-րդն է՝ 24 միավոր։ Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր, ՊՍԺ – «Ռեյմս»՝ 4-0 :

 

 

 

ԿԳՆԻ ՌՄԲԱՐԿՈՒԻՆ

Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու Խուլիան Ալվարեսը արգենտինական «Ռիվեր Փլեյթից» կտեղափոխվի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի». հաղորդում է ESPN–ը։

Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ամենայն հավանականությամբ, Խուլիան Ալվարեսը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին կմիանա հունիսին։ Մինչեւ այդ նա վարձակալությամբ հանդես կգա «Ռիվեր Փլեյթում» կամ այլ ակումբում։

Արգենտինայի անցած առաջնությունում Խուլիան Ալվարեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչն արդեն այս ամիս կարող է տեղափոխվել «Յուվենտուս». հաղորդում է La Gazetta dello Sport-ը։ Թուրինյան ակումբը 21-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Վլահովիչը ցանկանում է այս ամիս փոխել ակումբը։

«Յուվենտուսը» պատրաստ է Վլահովիչի համար վճարել 35 միլիոն եվրո եւ «Ֆիորենտինային» փոխանցել նաեւ 21-ամյա շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկու տրանսֆերը։

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է Վլահովիչի համար «Ֆիորենտինային» վճարել 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 




Լրահոս