ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Երեւան-Սեւան ավտոճանապարհին  բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ 30-ամյա Հրանտ Առաքելյանի վարած Lexus մակնիշի, 80 QՕ 008 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչներ 22-ամյա Արմեն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 28-ամյա Տարոն Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:

Մարինե Մանուկյան (62 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

3) 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ո՞ւր պետք է դիմել:

Նազենի Պետրոսյան (47 տարեկան, մենեջեր)

 

 ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Այն ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով: ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղեկանքը տրամադրվում է հայերեն (ձեւ N 1 բնօրինակ՝ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 1 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ), հայերեն-անգլերեն (ձեւ N 2 բնօրինակ՝ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ), հայերեն-ռուսերեն (ձեւ N 2 բնօրինակ՝ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ): Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքները (ձեւ N 1, ձեւ N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով եւ տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:




Լրահոս