ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճում դի կա։

Փրկարարները հատուկ ջրասուզակի հետ դին դուրս են բերել, որը տղամարդ է եղել։

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ.  Ուզում   եմ   իմանալ,   թե   ինչ   ժամկետում  է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը: Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում:

Հրայր Մանուկյան (50 տարեկան)

 

 

ՊԱՏԱԱՍԽԱՆ.   Հ. Մանուկյանի   հարցին   ի   պատասխան՝  տեղեկացնում   ենք,   որ ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման   համար  ներկայացված   դիմումը   ուժի   մեջ   է   վեց   ամսվա   ընթացքում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության   պետական   գրանցմամբ ամուսինների   միջեւ դադարում են   ամուսնական   հարաբերություններից   ծագող բոլոր   պարտավորությունները:  Ամուսնության   պետական  գրանցման   ժամանակ իրազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ   ազգանունը   կամ  իր  ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ, եւ ինչպես է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:

Հայկանուշ Մխիթարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված,  մինչեւ  18   տարեկան անդամ   չունեցող այն   ընտանիքը,   որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Միաժամանակ հայտնում ենք, որ   նպաստի չափը   հաշվարկվում   է՝   ընտանեկան նպաստի   բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի   բնակվող, 18 տարին   չլրացած  յուրաքանչյուր   անդամի   համար   տրվող հավելումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ   ընտանեկան   նպաստ   ստանալու   իրավունք   ունի ընտանիքների   անապահովության   գնահատման   համակարգում   հաշվառված, մինչեւ 18 տարեկան  անդամ   ունեցող   այն   ընտանիքը,  որի   անապահովության   միավորը  բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:




Լրահոս