ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի՝ Բաքվի մասին ոչ տեղին արված համեմատականը մեզ միայն վնասում է. ադրբեջանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հռետորաբանության միջև տարվող զուգահեռները կամ համեմատականները ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավորբ Տաթևիկ Հայրապետյանի համար ոչ միայն անտրամաբանական, այլ նաև անհիմն են:

Տասնամյակներ շարունակ խոսել ենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության մասին: Դրա վառ օրինակը, հիշեցնում է Հայրապետյանը, Ռամիլ Սաֆարովի կողմից հային կացնահարելու, այնուհետ նրան հերոսացնելու դեպքն էր: Բացի այդ՝ շարունակում է ադրբեջանագետը, Աիևը շարունակ նվաստատցուցիչ խոսքեր է ասում հայերի հասցին՝ մեր զինվորականներին անվանելով դասալիքներ կամ փախչող նապաստակներ և այլն:
Եվ այս հռետորաբանությունը, պարզվում է, ՀՀ վարչապետի համար սոսկ էմոցիոնալ ելույթ է: Մեր զրուցակցի համար տրամաբանական չէ նաև Փաշինյանի կողմից արվող հայտարարությունը, թե նույնկերպ նաև մենք՝ հայերս, Արցախյան առաջին ազատամարտից հետո հակաադրբեջանական հայտարարություններ ենք արել՝ ասելով, թե, օրինակ, Բաքուն հայկական է.

Հայրապետյանը, սակայն, չի հիշում, որ Հայաստանի որևէ ղեկավար նման տեքստեր արտաբերած լինի: Նման հայտարարություն անելը, հավելում է, Հայաստանին կարևոր փաստարկներից զրկել է նշանակում.

Ազգային ժողովի նախկին պատգամավորի համար զավեշտի է նման Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ լրատվամիջցներից մեկին տված գրավոր մեկնաբանությունը՝ Փաշինյանի՝ Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարությունների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը, նշենք, հեռանկարային էր որակել Փաշինյանի դիրքորոշումներն ու ընդգծել, որ կողմերը շատ ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը։
Հայրապետյանը շեշտում է՝ Փաշինյանի ոչ տեղին արված հայտարարությունը հայկական կողմին միայն վնասում է:

Ադրբեջանագետը դժվարանում է պատասխանել՝ Փաշինյանն ինչո՞ւ է ի չիք դարձնում միջազգային տարբեր կառույցների կողմից արված արձանագրումներն Ադրբեջանի հակահայ ու հայատյաց քաղաքականության և հեռատորաբանության մասին:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

ArmLur լրատվական




Լրահոս