Առանց թեստի սովորական գրիպն ու COVID-ը հնարավոր չէ տարբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարակաբան Նատալյա Պշենիչնայան ռուսական Газета-ին տված հարցազրույցում ասել է, որ առանց թեստի հնարավոր չէ սովորական գրիպը տարբերել COVID-19-ից:

«Նույն 38 աստիճան ջերմությունն է, գլխացավը, քթարտադրությունը, չոր հազը, մկանային ցավն ու ընդհանուր թուլությունը: Եթե նախկինում կորոնավիրուսն առանց թեստի՝ նախանշաններով կարողանում էինք տարբերակել (Covid-ով վարակվածները համ չէին զգում, հոտառությունը կորցնում էին), ապա հիմա դա անհնար է:

Ռուս լրագրողի հարցին, թե գրեթե տարիուկես մարդկանց կորոնավիրուսի «Դելտա» շտամն էր տանջում, «Օմիկրոնն» ինչքա՞ն է տանջելու», վարակաբանը պատասխանել է. «Կարծում եմ՝ մեկուկեսից երկու ամիս»:




Լրահոս