Կորոնավիրուսի oմիկրոն շտամով վարակման առաջին 8 ախտանշանները կարող են հայտնվել վարակված անձի հետ շփումից հետո առաջին 2 օրվա ընթացքում։ Այս մասին, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի բժիշկների ստացած տվյալները, գրում է Express թերթը։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենավաղ ախտանշաններն են.
կոկորդի ցավ,
մեջքի ցավ,
քթի փակվածություն,
գլխացավ,
հոգնածություն,
փռշտալ,
գիշերային քրտնարտադրություն
մարմնի ցավեր:
Հարավաֆրիկյան Discovery Health ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ռայան Ռոաչի խոսքով՝ օմիկրոնով վարակման առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս առաջին երեք օրվա ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում այդ ախտանիշները կարող են հայտնվել վարակվելուց 14 օր անց:
Եթե այս ախտանիշները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում 10 օր ինքնամեկուսացվել եւ վարակի ախտորոշման թեստ հանձնել: